Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Մեքենան գլորվել է ձորը. 2 զինծառայող մահացել է, կան վիրավորներ

Մեքենան գլորվել է ձորը. 2 զինծառայող մահացել է, կան վիրավորներ
05.07.2015 | 17:06

Հուլիսի 5-ին` ժամը 06.45-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը. կան տուժածներ:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 34 AU 222 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել 23-ամյա Ա.Պ.-ին և 21-ամյա Ս.Գ.-ին, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, ինչպես նաև վարորդ 28-ամյա Մ.Թ.-ի և ուղևոր 26-ամյա Ս.Զ.-ի դիերը (բոլորը Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի զ/մ սպաներ, ՀՀ քաղաքացիներ):

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ